Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Toyota-ն գաղտնազերծել է C-HR սերիական քրոսովերի սրահը

00:05, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Toyota-ն գաղտնազերծել է C-HR սերիական քրոսովերի սրահը
     Toyota ընկերությունը հրապարակել է C-HR քրոսովերի սերիական տարբերակի սրահի լուսանկարները: Ավտոմեքենայի վաճառքն Եվրոպայում կմեկնարկի այս տարվա աշնանը: Մեքենայի հիմնական մրցակիցներն են համարվում Honda HR-V, Nissan Juke, Mazda CX-3, Buick Encore և Opel Mokka-ն:
     C-HR-ն առաջարկվելու է սրահի երեք գունային լուծումներով` մուգ մոխրագույն, սև-երկնագույն և սև-շագանակագույն: Ավտոմեքենան ստացել է 8-դյույմանոց սենսորային էկրան, մոդեռնացված տեղեկատվական-զվարճանքային համակարգ HMI (Human Machine Interface), բարելավված նավիգացիոն համակարգ Nappa կաշվե նստատեղեր:
     Մեքենայի դիզայնը կրկնում է նույնանուն կոնցեպտը, որը ներկայացվել է Ժնևի ավտոսրահում: Քրոսովերի երկարությունը կազմում է 4360մմ, իսկ լայնությունը` 1795մմ: Անվաբազայի չափսը հավասար է 2640մմ, բեռնախցիկի տարողությունը 370 լ է:
     Մեքենան կառուցված է նոր TNGA – Toyota New Global Architecture հարթակի վրա:
2764 | 0
Facebook