Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքական գործիչները փորձում են իրենց դրսևորել կատակերգության, պարոդիայի ժանրերում». Լևոն Զուրաբյան

14:50, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
«Քաղաքական գործիչները փորձում են իրենց դրսևորել կատակերգության, պարոդիայի ժանրերում». Լևոն Զուրաբյան
     Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Լևոն Զուրաբյանը դիտարկում արեց` ասելով, որ ԸՕ-ի քննարկումների ժամանակ գործընկերները փայլեցին եղած ու չեղած տաղանդներով: «Քաղաքական գործիչները փորձում են իրենց դրսևորել կատակերգության, պարոդիայի ժանրերում: Նրանք ժամանակակից շոու բիզնեսից հետ չմնալու հայտեր են ներկայացնում: Վերջերս մի նոր թրենդ է նկատվում. քաղաքական գործիչները փորձում են իրենց դրսևորել կատակերգության, պարոդիայի ժանրերում՝ հիմնականում ոգեշնչման աղբյուր գտնելով հումորի տեղական արտադրության «գլուխգործոցներից»՝ փորձելով մեջբերումներ անել ու համեմել հին սովետական ֆիլմերով: Գեղարվեստական բնագավառում ինքնադրսևորում փնտրող բոլոր այս քաղաքական գործիչներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, ինչը կարևոր է այն ժամանակ, երբ քաղաքական դժվարին ասպարեզում այլևս ձեռքբերումներ չկան»,-ասաց Զուրաբյանը: Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ գումարին, Զուրաբյանը հայտնեց, որ իրենք բանակցել են դոնոր կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են տրամադրել 8.5 մլն. «3 մլն եվրոն էլ տալու է Կառավարությունը, պակասում է 4-5 մլն եվրոն: Պակասող գումարի հարցը, եթե կառավարությունը չի լուծում, ապա մենք հանգիստ կարող ենք եզրակացնել, որ կառավարությունը դրժում է 4+4+4 ձևաչափով ձեռք բերված համաձայնությունը»:
4673 | 0
Facebook