Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սեֆիլյանը առերեսվել է ևս մեկ անձի հետ, ում նկատմամբ ճնշումներ են կիրառվել». փաստաբան

14:00, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
«Սեֆիլյանը առերեսվել է ևս մեկ անձի հետ, ում նկատմամբ ճնշումներ են կիրառվել». փաստաբան

«Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Ժիրայր Սեֆիլյանը երեկ առերեսվել է քրեական գործով ևս մեկ անձի հետ. «Սեֆիլյանը առերեսվել է ևս մեկ անձի հետ, ում նկատմամբ ճնշումներ են կիրառվել, չեմ բացառում նաև ֆիզիկական: Այս ամենը մեզ համար պարզ դարձավ, երբ առերեսման ընթացքում կցկտուր մտքեր էր արտահայտում, քննիչը պինցետով քաշում էր բառերը, ուղղորդող հարցեր էին տալիս»։
     Զաքարյանի խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանը նույնպես համարում է, որ գործը շինծու է։«Պաշտպանական կողմը գտնում է, որ քրեական գործը դա քաղաքական պատվեր է` նրա քաղաքական գործունեության և հայացքների, հատկապես տարածքային կորուստների մասին նրա հայտարարությունների համար։ Փորձեր կատարվեցին նրա անունը վարկաբեկելու ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ իրականում փորձում են ամեն գնով Ժիրայր Սեֆիլյանին զրկել ազատությունից, քննչական մարմինն էլ կատարում է պատվերը»,-ասել է Զաքարյանը: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանն էլ տեղեկացրել է, որ Ժիրայր Սեֆիլյանը պատրաստվում էր դատի տալ «Արմենիա» հեռուստաընկերությանը .

«Երևի բոլորը տեսել են «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակված «Սուր անկյուն» հաղորդաշարը, որտեղ սևացնում են Ժիրայր Սեֆիլյանին: Իրականության հետ առհասարաակ առնչություն չունեցող «փաստեր» էին վկայակոչում: Լրացուցիչ տեղեկացնեմ, որ Ժիրայր Սեֆիլյանը դիմել է «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը՝ պահանջելով հերքում և համարժեք ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգով իր արժանապատվության և բարի համբավի վերականգնման միջոցների կիրառում։ Բայց պատասխան չի ստացվել «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունից։ Ժիրայր Սեֆիլյանը պատրաստվում էր դիմել դատարան այդ գործով»․- ասել է Ավետիսյանը։

2850 | 1
Facebook