Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մխիթարյանը համաձայնացրել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ պայմանագրի կետերը

14:05, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
Մխիթարյանը համաձայնացրել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ պայմանագրի կետերը
     Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ մոտ է «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ պայմանագիր կնքելուն։ Ակումբը համաձայն է ձեռք բերել Հենրիխին՝ 26,3 մլն ֆունտ սթերլինգով։ Այս մասին գրում է «SkySports»-ը՝ հղում անելով անձնական աղբյուրներին։ Աղբյուրը նշում է, որ Մխիթարյանն ակումբի հետ համաձայնացրել է պայմանագրի կետերը և հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի։ Գերմանական մամուլն, իր հերթին, գրում է, որ Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ և տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ կստանա:
4144 | 0
Facebook