Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Լոլիկի հյութը վերականգնում է մկանները ֆիզիկական աշխատանքից հետո

01:05, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
Լոլիկի հյութը վերականգնում է մկանները ֆիզիկական աշխատանքից հետո
     Լոլիկը համարվում է ամենատարածված և արժեքավոր բանջարային կուլտուրաներից մեկն աշխարհում։
     Այն օժտված է բարձր համային հատկություններով, հարուստ է վիտամիններով (A, B, C, pp), oրգանական թթուներով (կիտրոնաթթու ևխնձորաթթու) և հանքային աղերով (Ca, Na, Mg, Fe և այլն):
     Մեծ տարածում ունի նաև լոլիկի հյութը, որը արժեքավոր և վիտամիններով հարուստ զովացուցիչ խմիչք է հասակավոր մարդկանց և դիետիկ կենսամթերք՝ երեխաների ու հիվանդների համար։
     Գիտնականների պնդմամբ` լոլիկի հյութը վերականգնում է մկանները ֆիզիկական աշխատանքից հետո:
     Լոլիկը ցածրկալորիական է, և այն կարելի է դիետիկ սննդակարգի մեջ ներառել, եթե չկան հակացուցումներ:
     Լոլիկի օգտագործումը հատկապես չպետք է չարաշահեն լեղաքարային հիվանդություններ ունեցողները:
9909 | 0
Facebook