Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե շարքերում նստած միլիոնատերերի ու իշխանիկների գրպանները մի քիչ թափ տաք, ԸՕ-ն կկարողանաք իրականություն դարձնել». Հեղինե Բիշարյան

13:05, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
«Եթե շարքերում նստած միլիոնատերերի ու իշխանիկների գրպանները մի քիչ թափ տաք, ԸՕ-ն կկարողանաք իրականություն դարձնել». Հեղինե Բիշարյան
     «Ինչպես ասում են՝ ոչ պապ եք սպանել, ոչ տերտեր: Իյա՜ էս ի՞նչ է ստացվել, որ այստեղ նստած որոշ ճղճղաններ, որ ընդդիմություն են իրենց հռչակում, որ չգիտես` ինչ ճանապարհ են անցնել ու հարձակվում են ընդդիմության վրա, թե վայ ստորագրել եք 4+4+4 ձևաչափով ձեռք բերած համաձայնագիրը: Ընկերներ, որպես ավանդական, 20 տարվա քաղաքական ուժի ներկայացուցիչ պետք է ասեմ, որ սխալ ճանապարհ եք ընտրել: Ինչո՞ւ եք պառակտված, ինչո՞ւ միավորված չեք աշխատում»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ` դիմելով ընդդիմադիր ուժերի այն ներկայացուցիչներին, որոնք իրենց ելույթներում քննադատել էին 4+4+4 ձևաչափով ձեռք բերած համաձայնագիրը, հայտարարեց ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը: «Մենք դատափետվում են որոշ մարդկանց կողմից, որոնք քաղաքական ոչ ճանապարհ են անցել, ոչ էլ, վստահ եմ, ԸՕ-ն կարդացել են: Հարգելինե´րս, պայքարենք իշխանության դեմ, որն իր տեսակետը չանցկացնի, այլ լինի ընդդիմադիր ուժերի տեսակետը, մինչդեռ ընդդիմադիր ուժերը մեկը մյուսի հետևից վեր են կենում ու ինչ ասես ասում են: Եթե քաղաքական դաշտում չգիտեք աշխատել, ինչո՞ւ եք եկել, իյա»:
    
     Ըստ Հեղինե Բիշարյանի՝ այնպիսի ելույթ ունեցողներ եղան, ովքեր իշխանության ջրաղացին ջուր լցնելով հարձակվում են ընդդիմադիր ներկայացուցիչների վրա: «Նման ելույթներ են ունենում մարդիկ, որոնք մի ժամ էլ այստեղ չեն նստում ու գալիս են այն մարդկանց աշխատանքն են ջուրը գցում, որ ամբողջ օրը քրտնաջան աշխատում են: Այստեղ խոսեցին է´լ Հռոմի պապի, է´լ ֆուտբոլի, է´լ ջրհեղեղի, ամեն ինչ մասին, բացի կոնկրետ թեմայից: Մենք կողմ ենք այս նախագծին: Եթե շարքերում նստած միլիոնատերերի ու իշխանիկների գրպանները մի քիչ թափ տաք, ԸՕ-ն կկարողանաք իրականություն դարձնել»,- հայտարարեց Բիշարյանը:
3101 | 3
Facebook