Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժիրայր Սեֆիլյանի գործը շինծու է և հորինած». Լևոն Բարսեղյան

14:25, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
«Ժիրայր Սեֆիլյանի գործը շինծու է և հորինած». Լևոն Բարսեղյան
     Այսօր` հունիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն` անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները նրան մեկուսացրին Հռոմի Պապի այցի ժամանակ ակցիա չանելու համար:
     «Այդ գործը շինծու է և հորինած»,- նշեց նա:
     Լևոն Բարսեղյանի դիտարկմամբ` նույն տրամաբանության մեջ էր նաև ոստիկանների կողմից Շահեն Հարությունյանին Գյումրիից առևանգելը:
     «Ոստիկանությունը շարունակում է իր կացնային մեթոդներով առաջնորդվել»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
4898 | 1
Facebook