Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ի դիմաց շարունակվում է ՀՕՊ-ի դեմ ակցիան

12:45, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
ԱԺ-ի դիմաց շարունակվում է ՀՕՊ-ի դեմ ակցիան

ԱԺ-ի դիմաց այսօր նորից իրենց բողոքի ձայնն են բարձրացնում «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները` պահանջելով չեղարկել ՀՕՊ համաձայնագրի կնքումը ՌԴ-ի հետ: «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ակցիան տևելու է 4 օր, քանի որ անհայտ է, թե որ օրն է համաձայնագիրը դրվելու քվեարկության: «Մենք պետք է այստեղ լինենք, որպեզի, երբ նախագիծը դնեն քննարկման մեր բողոքի ձայնը բարձրացնենք և դիմենք կտրուկ քայլերի: Բոլորս պետք է լավ գիտակցենք, որ ՀՕՊ համաձայնագիրը չպետք է ընդունվի»,-ասաց մեր զրուցակցիը:

Հիշեցնենք, որ երեկ, ԱԺ-ի դիմաց, քաղաքացիները դարձյալ բողոքի ակցիա էին անցկացնում` ընդվզելով ՀՕՊ համաձայնագրի դեմ:
    
    

3166 | 0
Facebook