Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կկայանա «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան

18:10, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կկայանա «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնին սպասվում են մեծ պրեմիերաներ:
     Դրանց թվում է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան:
     «Ֆիլմը կոնֆլիկտի մասին է, երբ շուրջդ վայրագություն, ատելություն ու թշնամանք է… Ինչպե՞ս պետք է այդ իրավիճակում կյանքը շարունակվի: Մեր շուրջն այսօր էլ, եթե ուշադիր նայենք, ամենավայրագ բաները կտեսնենք: Այս առումով ֆիլմը շատ արդիական է», -MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասել է «Վերջին բնակիչը» ֆիլմի սցենարի հեղինակ Մասիս Բաղդասարյանը:
     Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն էլ դեռ ամիսներ առաջ մեզ հետ զրույցում խոտովանել էր, որ ֆիլմից ակնկալիքները մեծ են. «Հուսանք՝ ֆիլմն իր ճանապարհը կանցնի:
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը և սցենարիստ Մասիս Բաղդասարյանը
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը և սցենարիստ Մասիս Բաղդասարյանը

     Ֆիլմի պրեմիերային արտերկրից Հայաստան կժամանի նաև լիտվացի հանրահայտ դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն, ով «Վերջին բնակիչը» ֆիլմում մարմնավորել է Յուրգայի կերպարը:
Դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն
Դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն

     Նշենք, որ Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն առավել հայտնի է Marius Ivaskevicius-ի «Սանտա» ֆիլմով, որտեղ մարմնավորել է գլխավոր կերպար:
     Հիշեցնենք` «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։
7253 | 0
Facebook