Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինձ հաճախ հարցնում են՝ մի տղամարդ չկա՞, որ խփի սրանց. կա` Տղամարդը». Զարուհի Փոստանջյան

12:10, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
«Ինձ հաճախ հարցնում են՝ մի տղամարդ չկա՞, որ խփի սրանց. կա` Տղամարդը». Զարուհի Փոստանջյան

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այս փաստաթուղթը ՀՀ ներքին թշնամու կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ հարձակման նախնական ձևերն են: «Այս մտահղացումը տապալելու համար մենք պետք է լինենք նախահարձակ. մենք ինքներս պետք է գնանք ու վերցնենք մեզ պատկանող իշխանությունը, որը այս պահին գտնվում է ՀՀԿ ձեռքին, մանավանդ որ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ ոչ միայն 2017թ. է մնալու, այլև չի պատրաստվում դրանից հետո էլ հեռանալ»: Փոստանջյանի խոսքով ` այսօր արդեն սկսվել է պատերազմի հաջորդ փուլը, երբ պետք է պայքարել արտաքին և ներքին թշնամու դեմ, իսկ այդ պայքարի համար պետք են մարդիկ, որոնք չեն գնա Ռուսաստան ու չեն զիջի հակաօդային տարածքը: «Հակաօդային պաշտպանությունը Ռուսաստանին զիջելը մեծ սխալ է, քանի որ բոլորիս է հայտնի, թե ինչպես ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն արձագանքեցին քառօրյա պատերազմին Պետք է հիշեցնեմ` եթե հանդես ենք գալիս պարտվողի դիրքերից, ապա հաջորդ հարձակումը անխուսափելի է, հաջորդ աղետն անխուսափելի է: Մեր միակ ելքը՝ խփել այս հանցավոր ռեժիմին ու վերացնել, այլ միջոց մեզ չի մնացել: Ինձ հաճախ հարցնում են՝ մի տղամարդ չկա՞, որ խփի սրանց, կա` Տղամարդը…»,-ասաց Փոստանջյանը: Նրա խոսափողն անջատեցին:
     «Ինձ թվում էր՝ այս երեք օրվա մեր աղոթքներն ավելի բարի կդարձնեն, բայց ավաղ: Պարոն Մկրտչյան, համեցե´ք, հուսով եմ դուք ավելի պոզիտիվ ելույթ կունենաք»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

5384 | 2
Facebook