Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եվրո-2016․ Իսլանդիան շարունակում է սենսացիոն հաղթարշավը

11:22, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
Եվրո-2016․ Իսլանդիան շարունակում է սենսացիոն հաղթարշավը
     Եվրոպայի 2016 թվականի առաջնության շրջանակներում կայացավ 1/8-րդ եզրափակչի վերջին՝ Անգլիա – Իսլանդիա հանդիպումը։ Նիցայի «Ալյանց Ռիվյերա» մարզադաշտում կայացած խաղում Իսլանդիան կերտեց 1/8-րդ եզրափակչի սենսացիան՝ հաղթելով Անգլիայի ընտրանուն։ Հանդիպման 4-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիացիների հարձակվող Ուեյն Ռունին՝ անվրեպ իրացելով Սթերլինգի վաստակած 11-մետրանոց հարվածը։ Պատասխանը, սակայն, երկար սպասել չտվեց։ 6-րդ րոպեին Իսլանդիայի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռագնար Սիգուրդսոնը։ Իսկ ևս 12 րոպե անց Քոլբեյն Սիթգորսոնը խփեց Իսլանդիայի 2-րդ գոլը՝ թիմը դուրս բերելով ¼ եզրափակիչ։
2469 | 0
Facebook