Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանում

08:40, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
     Հանրապետության տարածքում հունիսի 28-ին առանձին շրջաններում, 29-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-2-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
    
     Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
    
     Օդի ջերմաստիճանը 28-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:
     Հունիսի 28-ին, հուլիսի 1-2-ը` երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

    
     Երևանում հունիսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:
4358 | 0
Facebook