Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ գյուղնախարարությունը խոտհունձ իրականացնողներին կոչ է անում պահպանել անվտանգության կանոնները

16:20, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
ՀՀ գյուղնախարարությունը խոտհունձ իրականացնողներին կոչ է անում պահպանել անվտանգության կանոնները
     ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով, հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին` թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին, անտառների խոտածածկ տարածքներում, առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ: Միևնույն ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում ազգաբնակչությանը` խոտհնձի աշխատանքներն իրականացնելիս խստիվ պահպանել անվտանգության կանոնները` հիշեցնելով, որ արգելվում է անտառային տարածքներում
    
     1/ Կրակ վառել
     2/ Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
     3/ Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
    
     Միաժամանակ տեղեկացնում է, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:
    
    
    
2503 | 0
Facebook