Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մերի Մարգարյանի գործով դատական նիստի օրը հայտնի է

16:05, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
Մերի Մարգարյանի գործով դատական նիստի օրը հայտնի է

Մահացած ծննդկան Մերի Մարգարյաի մահվան փաստով առաջին դատական նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին ժամը 10:30-ին` Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում. Այս մասին MAMUL.аm-ի թղթակցի հետ զրույցում, ասաց Մարգարյանների իրավահաջորդի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը: Նա տեղեկացրեց, որ դատական նիստը տեղի է ունենալու Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ-մանկաբարձ Անի Բաբելյանը 2015-ին հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր է եղել Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

2952 | 0
Facebook