Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էլի օգտագործվելու են թաղային հեղինակությունները, փողը, բիզնեսմենների հնարավորությունները». Էլինար Վարդանյանն` Ընտրական օրենսգրքի մասին

15:45, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
«Էլի օգտագործվելու են թաղային հեղինակությունները, փողը, բիզնեսմենների հնարավորությունները». Էլինար Վարդանյանն` Ընտրական օրենսգրքի մասին
     «Ռեյտինգային ցուցակ կոչվածը, որ կիրառվելու է, շատ չի տարբերվում մեծամասնական համակարգից. էլի օգտագործվելու են թաղային հեղինակությունները, փողը, բիզնեսմենների հնարավորությունները»,- Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ, դիմելով կառավարության անդամ Դավիթ Հարությունյանին, հայտարարեց նախկին ԲՀԿ-ական, այժմ «Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանը:
     «Եվ Ձեր կուսակցությունը նախկինում և այլ կուսակցություններ, օգտագործել են հնարավոր բոլոր եղանակներն ընտրություններին ձայն շահելու: Դուրս եկեք փողոց ու հարցրեք անցորդներից ու Ձեզ կպատմեն Ձեր կուսակցության ընտրության պատմությունը, ու այն չի տարբերվի մեկ այլ կուսակցության ընտրական պատմությունից»,- արձագանքեց Դավիթ Հարությունյանը:
    
     Հիշեցնենք, որ Ընտրական նոր օրենսգրքի նախագծով՝ ԱԺ-ի ընտրություններին համամասնական ցուցակից բացի լինելու է նաև ռեյտինգային ցուցակ, որտեղ ներկայացված են լինելու ընտրությանը մասնակցող կուսակցության տվյալ ընտրատարածքի ներկայացուցիչները:
2938 | 0
Facebook