Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այդպես բոլորի համար ավելի լավ կլինի». Մեսսին ավարտեց կարիերան հավաքականում

15:15, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
«Այդպես բոլորի համար ավելի լավ կլինի». Մեսսին ավարտեց կարիերան հավաքականում
     Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, Ամերիկայի գավաթի եզրափակչում չիլիացիներից կրած պարտությունից հետո, հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու ազգային հավաքականի կազմում։ «Որոշումն ընդունված է։ Ես շատ էի ցանկանում Արգենտինայի հավաքականի հետ չեմպիոն դառնալ և շատ տխուր եմ, որ կրկին չստացվեց։ Ես վրիպեցի շատ կարևոր 11-մետրանոցից։ Այդքանը։ Հանդերձարանում որոշում կայացրեցի, որ իմ ժամանակը հավաքականում ավարտվել է։ Այդպես բոլորի համար ավելի լավ կլինի։ Ես այս որոշումը կայացրեցի իմ և շատերի համար, ովքեր ուզում էին դա։ Որոշումն ինձ բարդ է տրվել, բայց այն անբեկանելի է»,- նշել է Մեսսին։
4103 | 0
Facebook