Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հարթակ 2016»-ի շրջանակներում կայացավ ավելի քան 60 վարպետության դասընթաց

14:50, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
«Հարթակ 2016»-ի շրջանակներում կայացավ ավելի քան 60 վարպետության դասընթաց

«Հարթակ 2016»-ի շրջանակներում այս տարի տեղի ունեցան ավելի քան 60 վարպետության դասեր: Փառատոնի շրջանակում Էկո թանգարանում կայացավ հանրային արվեստի և սոցիալական խնդիրների մասին քննարկում-դասը: Նկարչուհի Լիա Մխիթարյանը ներկայացրեց, թե ինչպես բարձրաձայնել մեր բողոքը սոցիալական խնդիրների վերաբերյալ օգտագործելով հանրային արվեստը:

Գերմանացի Սեփ Ֆոգլի հետ կայացավ «Հյուսում ենք պոլիէթիլենային տոպրակներ» վարպետության դասերը։

Pop-Up ցուցահանդես կամ ցանկացած տեսակի արվեստի performance ստեղծելու մասին` բոլոր նրբություններով և մանրակրկիտ մոտեցմամբ բաց դաս անցկացրեց Աննա Գարգարյանը:

Հիշեցնենք` այս տարի «Հարթակ» փառատոնը տեղի ունեցավ 25-26-ին` Երևանում, որի նպատակն է ստեղծել փորձի և գիտելիքների փոխանակման այլընտրանքային հարթակ՝ միավորելով տարբեր ոլորտներում ներգրավված փորձառու մասնագետների:

2690 | 0
Facebook