Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մտածում էին` կարող է վնաս տամ Պապին». Շահեն Հարությունյան

14:40, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
«Մտածում էին` կարող է վնաս տամ Պապին». Շահեն Հարությունյան

«Մտածում էին՝ կարող է վնաս տամ Պապին»,- այսօր, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիում Հռոմի Պապի այցելության ժամանակ իրեն բերման ենթարկելուն, ասել է Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը:
    
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ, ոստիկանները նկատել են Շահենին` վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս և նրան բերման ենթարկել: Շահենը տեղեկացրել է, որ իր մոտ եղել է անգլերենով գրված «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառը. «Այդ պաստառով փորձելու էի մոտենալ Հռոմի Պապին, բայց ոստիկաններն այդ ամենն արգելեցին: Մի բան կարող եմ ասել, որ ոստիկանների կողմից ուժի կիրառումն ինձ մոտ վախ չի արթնացրել, և ես ետ չեմ կանգնելու իմ ծրագրերից»,- ասել է Շահենը:
    
     Տեղեկացնենք, որ Շահենին բերման ենթարկելու հետ կապված` ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով վերջինիս կողմից նախկինում դրսևորված խուլիգանական վարքագիծը և ոստիկանության ծառայողների նկատմամբ անհնազանդության բազմաթիվ դեպքերը, ոստիկանները նրանից պահանջել են գտնվել պատարագի վայրից ողջամիտ հեռավորության վրա»:
     Շ. Հարությունյանը հրաժարվել է կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջը:

3494 | 2
Facebook