Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Brexit-ը հարվածի տակ է դրել ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները. WSJ

13:10, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
Brexit-ը հարվածի տակ է դրել ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները. WSJ
     Ինչպես հայտնի է, Միացյալ Թագավորությունը հինգշաբթի քվեարկեց Եվրոմիությունից դուրս գալու օգտին: The Wall Street Journal-ը գրում է, որ սա, ամենայն հավանականությամբ, կխախտի եվրոպական երկրների միասնությունը պատժամիջոցների հարցում:
     Ավելի վաղ ԵՄ անդամները պայմանավորվել էին ևս կես տարով երկարաձգել ՌԴ դեմ պատժամիջոցները, մինչդեռ որոշ երկրներ, այդ թվում Իտալիան, Իսպանիան և Հունաստանը, հիմա ձգտում են մեղմացնել դրանք։ Մեծ Բրիտանիան եղել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ամենահավատարիմ կողմնակիցը ՌԴ դեմ սահմանափակումների հարցում, բայց այժմ Մերկելը զրկվել է նրանից։
     Brexit-ն իրավիճակի զարգացումը Եվրոպայում դարձրել է անկանխատեսելի։ Բացի այդ, ինչպես Բրիտանիան, թայնպես էլ ԵՄ-ն կդառնան ավելի քիչ պաշտպանված արտաքին վտանգներից, այդ թվում` ահաբեկչությունից։
Աղբյուրը` vz.ru
4585 | 0
Facebook