Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Hennessey-ը ներկայացրել է էքստրեմալ Ford Mustang GT-ն

00:15, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
Hennessey-ը ներկայացրել է էքստրեմալ Ford Mustang GT-ն
     Hennessey ամերիկյան թյուներները ներկայացրել են հերթական գլուխգործոցը` 804 ձիաուժ հզորությամբ Ford Mustang GT-ի բարձր արտադրողականությամբ տարբերակը: Ընկերությունը պլանավորում է թողարկել ոչ ավել, քան 25 այդպիսի մոդել: Փաթեթը ստացել է HPE800 անվանումը և շարունակում է էվոլյուցիան HPE700-ից և HPE750-ից: Ուժային համակարգը զարգացնում է 804 ձիաուժ և 648 ֆունտ-ֆուտ պտտող պահ: Ավտոմեքենայի արտադրողականության համար պատասխանատու է 5,0-լիտրանոց V8 շարժիչը: Ավտոմեքենան մի շարք այլ բարելավումներ է ստացել, ներառյալ նոր բանեցման համակարգը: Արդյունքում Ford Mustang GT-ն կկարողանա զարգացնել մինչև 96կմ/ժ ընդամենը 3,1 վայրկյանում:
5235 | 0
Facebook