Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանին փոխզիջելու ոչինչ չունենք». քաղաքագետ

13:05, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
«Ադրբեջանին փոխզիջելու ոչինչ չունենք». քաղաքագետ
     Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր` լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Հռոմի պապի Հայաստան այցելությանը նշել է, որ նրա այցը Հայաստան հավատի յուրօրինակ վերածնունդ էր, որը հնարավոր չի լինելու ասել ո՛չ Վրաստան, ո՛չ էլ Ադրբեջան նրա կատարած այցերի ժամանակ:
     «Հռոմի պապի այցը միսիա էր, որը ոչ ոք չպետք է փորձի թերագնահատել: Մենք այս այցի տերը պետք է լինենք, միայն այդ դեպքում այցի արդյունքները կկարողանանք տեսնել»,- ասել է նա:
     Անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը` քաղաքագետը նկատել է, որ Ադրբեջանին փոխզիջելու ոչինչ չունենք.
     «Հայկական կողմն իր պահանջները շատ հասկանալի պետք է ներկայացնի նախ Ռուսաստանին: Մենք պետք է հստակ շարադրենք մեր պահանջները: Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել Հայաստանի շահը, բավարարել մեր պահանջները: Ինչ վերաբերում է մեր գործողություններին, ապա հայկական կողմը ստատուս-քվո պահելու կարիք չունի: Մենք ուղղակի պետք է հարձակվենք և ոչնչացնենք Ադրբեջանը»,- նշել է Շիրինյանը` հավելելով, որ Ադրբեջանը հյուծիչ պատերազմ է վարում:
2739 | 1
Facebook