Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Brexit-ից հետո նավթը շարունակում է էժանանալ

13:25, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
Brexit-ից հետո նավթը շարունակում է էժանանալ
     Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, քանի որ ներդրողները դեռևս գնահատում են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու որոշումը:
     Բրենթ տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,31 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48,89 դոլարի: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,55 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 47,38 դոլարի:
     Նախորդ հինգշաբթի ԵՄ կազմից դուրս գալու հարցով` Բրիտանիայում տեղի է ունեցել հանրաքվե: Ըստ պաշտոնական տվյալնեի հանրաքվեի մասնակիցների 51,9 տոկոսը կողմ է արտահայտվել, որպեսզի Մեծ Բրիտանիան դուրս գա Եմ կազմից:
     Բազմաթիվ սոցիոլոգներ հարցումներ են անցկացրել, որոնց արդյունքները ցույց են տալիս, որ Brexit-ի հակառակորդների թիվը գերազանցում է կողմնակիցների թվին և հասարակության մեծ մասը վստահ է, որ հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան կպահպանի ԵՄ անդամությունը: Դա էր պատճառը, որ բազմաթիվ ներդրողների և վերլուծաբանների համար քվեարկության արդյունքներն իսկական շոկ էին: Նավթի գինը Brexit-ի ֆոնին նվազեց 6 տոկոսով:
4064 | 0
Facebook