Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չիլիի ընտրանին, երկրորդ տարին անընդմեջ, հաղթեց Ամերիկայի գավաթը

11:55, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
Չիլիի ընտրանին, երկրորդ տարին անընդմեջ, հաղթեց Ամերիկայի գավաթը
     ԱՄՆ-ում կայացավ Ամերիկայի գավաթի 2016 թվականի խաղարկության եզրափակիչ հանդիպումն՝ Արգենտինա – Չիլի մրցավեճը։ Նյու-Ջերսի նահանգի Իսթ Ռաթերֆորդ քաղաքի «Մեթլայֆ» մարզադաշտում կայացած խաղում Չիլին, երկրորդ տարին անընդմեջ, հաղթեց Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի՝ 0։0 հաշվով, և գործը հասավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին։ Ինչպես և անցած տարի, այնպես էլ այս անգամ, Չիլին ավելի ուժեղ գտնվեց Արգենտինայից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոլումբիայի հավաքականը նվաճել է Ամերիկայի գավաթի բրոնզե մեդալները։
2999 | 0
Facebook