Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եվրո-2016․ Ֆրանսիան և Գերմանիան կշարունակեն պայքարը ¼ եզրափակչում

23:35, կիրակի, 26 հունիսի, 2016 թ.
Եվրո-2016․ Ֆրանսիան և Գերմանիան կշարունակեն պայքարը ¼ եզրափակչում
     Եվրո-2016․ Ֆրանսիան և Գերմանիան կշարունակեն պայքարը ¼ եզրափակչում
     Եվրոպայի 2016 թվականի առաջնության շրջանակներում շարունակվում է 1/8-րդ եզրափակիչ փուլը։ Այսօր կայացան Ֆրանսիա - Իռլանդիա և Գերմանիա – Սլովակիա հանդիպումները:
     Լիոնի «Ստադ Դե Լյումյեր» մարզադաշտում կայացած խաղում Ֆրանսիայի ընտրանին 2։1 հաշվով հաղթեց Իռլանդիայի հավաքականին՝ դուրս գալով ¼ եզրափակիչ փուլ։ Ֆրանսիայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանն, իսկ Իռլանդացիների կազմում՝ Ռոբերտ Բրեյդին։

     «Պյեր Մորուա» մարզադաշտում կայացած խաղում Գերմանիան 3։0 հաշվով հաղթեց Սլովակիային և կշարունակի պայքարը ¼ եզրափակչում։ Գոլերի հեղինակ դարձան Ժերոմ Բոատենգը, Մարիո Գոմեսը և Յուլիան Դրաքսլերը։
2404 | 0
Facebook