Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում. Գագիկ Սուրենյան

14:40, կիրակի, 26 հունիսի, 2016 թ.
Հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում. Գագիկ Սուրենյան
     ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ` հուլիսի 1-ին Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում:
     «Քանի դեռ քիչ թե շատ կայուն վիճակ է, խոտհունձ արեք, հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում:
     Հունիսի 26-30-ին հանրապետության տարածքը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, Երևանում և Արարատյան դաշտում հունիսի 28-ին և 29-ին կտատանվի +36…+37 աստիճանի սահմաններում: Չնայած տաք եղանակին՝ հունիսի 27-30-ին հանրապետության հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Մյուս մարզերում և Երևանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ: Հուլիսի 1-ին հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, գրեթե բոլոր մարզերում անձրևները կվերսկսվեն, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
13023 | 0
Facebook