Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրքիայի փոխվարչապետն արձագանքել է Հռոմի պապի ելույթին և «ցեղասպանություն» բառը հնչեցնելուն

11:55, կիրակի, 26 հունիսի, 2016 թ.
Թուրքիայի փոխվարչապետն արձագանքել է Հռոմի պապի ելույթին և «ցեղասպանություն» բառը հնչեցնելուն
     Ինչպես տեղեկացնում է Dailystar.com-ը`Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Հայաստանում Ֆրանցիսկոս պապի ելույթին և Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց կոտորածները Ցեղասպանություն անվանելուն:
     «Հռոմի պապի հայտարարությունը շատ ցավալի է: Ցավոք պապի և պապականության բոլոր գործողություններում կարելի է տեսնել Խաչակիր մտածելակերպի արտացոլումն ու հետքերը», - ասել է փոխվարչապետը:
     Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում իր ելույթի ժամանակ Ֆրանցիսկոս պապը հնչեցրել է «ցեղասպանություն» բառը, ինչը օվացիաներով է ընդունվել ներկաների կողմից:
5960 | 2
Facebook