Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը

10:25, կիրակի, 26 հունիսի, 2016 թ.
Մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարած այցի առնչությամբ այսօր դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.
    
     ժամը 16.00-17.00 - Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – Արգիշտիի փողոց – Գր.Լուսավորչի փողոց – Արշակունյաց պողոտա - Աշխատանքի հրապարակ - Արշակունյաց պողոտա – Նորագավիթ – Արտաշատի խճուղի։
    
     ժամը 17.15-18.30 - Նորագավիթ - Արշակունյաց պողոտա - Աշխատանքի հրապարակ - Արշակունյաց պողոտա - Գր.Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք - գեներալ Ի.Գասպարյանի փողոց - «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
    
     Պատճառվող անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։

3105 | 0
Facebook