Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պատարագ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

10:01, կիրակի, 26 հունիսի, 2016 թ.
Պատարագ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
     Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում` Էջմիածնում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Սբ. Տրդատի բաց խորանի առջև, սկսվեց Ն. Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համատեղ Առաջնորդական սուրբ պատարագի մատուցման արարողությունը:
    
    

     Հիշեցնենք, որ Հռոմի Պապը եռօրյա այցով Հայաստանում է: Այսօր նրա այցի վերջին օրն է: Պատարագից հետո նախատեսվում է հանդիպում Հայոց եկեղեցու պատվիրակությունների հետ, Սրբազան քահանայապետը մտադիր է այցելել Խոր Վիրապի սրբավայր, որտեղ ճգնել է Գրիգոր Լուսավորիչը:
4063 | 0
Facebook