Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հռոմի Պապին փոխանցեցին Նոյան տապանի մանրակերտը

22:20, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Հռոմի Պապին փոխանցեցին Նոյան տապանի մանրակերտը
     Հանրապետության հրապարակում էկումենիկ արարողությունից և Խաղաղության աղոթքից հետո «Ալելույա» երգի հնչյունների ներքո բեմ բարձրացան երեխաներ, որոնց ձեռքներին խաղողի որթատնկեր էին, հող և ջուր: Միաժամանակ հրապարակում տեղադրված էկրաններին ցուցադրվեց Նոյան տապանի մասին տեսանյութ ու Դամասկոսի Հայ առաքելական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Արմաշ Նալբանդյանի տեսաուղերձը: Հենց այդ ժամանակ էլ Հռոմի Պապին փոխանցվեց Նոյան տապանի մանրակերտը՝ սրբազան Արարատ լեռան վրա դրված: Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իսրայելից, Հորդանանից, Քուվեյթից, Իրանից ժամանած հայորդիներն իրենց հետ բերած մեկական բուռ հող ավելացրին տապանի մեջ, որտեղ տնկված էր հայկական խաղողի տունկը:
     Վերջում Վեհափառն ու Պապը սափորի ջրով ջրեցին խաղողի վազը:
3835 | 0
Facebook