Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստներին

18:40, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստներին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել են մի շարք հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիական ակտիվիստների բերման ենթարկելու մասին: Այս մասին եղել են նաև հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում, որոնց Պաշտպանի աշխատակազմն ուշադրությամբ հետևում է:
     Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից արագ արձագանքման շրջանակներում նախաձեռնվել են այցեր Ոստիկանության համապատասխան բաժիններ, ուր, առկա տեղեկատվությամբ, գտնվում են բերման ենթարկվածները»:

2281 | 2
Facebook