Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պապի աղոթքի ժամանակ Հանրապետության հրապարակում հավաք կազմակերպելու կասկածանքով բերման են ենթարկվել 6 անձինք

18:30, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Պապի աղոթքի ժամանակ Հանրապետության հրապարակում հավաք կազմակերպելու կասկածանքով բերման են ենթարկվել 6 անձինք

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Հռոմի Պապի այցի կապակցությամբ` խաղաղության աղոթքի և տոնական համերգի միջոցառումների ընթացքում, «Նախախորհրդարանի» որոշ անդամներ պատրաստվում են Հանրապետության հրապարակում կազմակերպել 200-ից ավելի համախոհների մասնակցությամբ հավաք:
     ՀՀ քրեական օրենսգրքի 2251 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի բաժիններ բերման են ենթարկվել 6 անձինք:
     ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ Երևան քաղաքում և մի շարք այլ համայնքներում Հռոմի Պապի այցի կապակցությամբ իրականացվում է հասարակական անվտանգության ապահովման արձանագրային արտակարգ ծառայություն:
     Մեր քաղաքացիներին կրկին խնդրում ենք ցուցաբերել օրինավորություն և ենթարկվել հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

2722 | 1
Facebook