Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիան Բրիտանիային կոչ է անում արագացնել ԵՄ-ից դուրս գալու գործընթացն ու «մուկն ու կատու» չխաղալ

18:15, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Ֆրանսիան Բրիտանիային կոչ է անում արագացնել ԵՄ-ից դուրս գալու գործընթացն ու «մուկն ու կատու» չխաղալ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է արագ սկսի Եվրամիությունից դուրս գալու Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի ուղղությամբ գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից:
     ԵՄ երկրների 6 արտգործնախարարների հանդիպումի ավարտից հետո նա նշել է, որ անթույլատրելի կլինի, եթե Մեծ Բրիտանիան սկսի «մուկն ու կատու» խաղալ:
     «Իհարկե, նոր վարչապետ պետք է նշանակվի, ինչը մի քանի օր կձգձգվի, բայց դա շատ հրատապ հարց է։ Բրիտանիայի և եվրոպացիների շահերից է բխում անորոշության ժամկետը չերկարացնել, որը կարող է հանգեցնել տնտեսական և քաղաքական հետևանքների»,– նշել է Էյրոն։
     Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալների համաձայն, հինգշաբթի Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով 51.9%-ը կողմ է քվեարկել, որ երկիրը դուրս գա Եվրամիության կազմից:

4579 | 0
Facebook