Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արսենն ուզում էր աղջկաս բռնաբարեր, բայց աղջիկս դիմադրել է». մահացած Աստղիկի մայրը մանրամանսեր է ներկայացնում

15:55, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
«Արսենն ուզում էր աղջկաս բռնաբարեր, բայց աղջիկս դիմադրել է». մահացած Աստղիկի մայրը մանրամանսեր է ներկայացնում

Այսօր արդեն տեղեկացրել էինք, որ ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է 17-ամյա Աստղիկ Հանիսյաննին: MAMUL.am-ի թղթակցին հաջողվեց կապ հաստատել Աստղիկի մայրիկի՝ տիկին Ռոզայի հետ: «Աղջկաս վերջին խոսքերը երբեք չեմ մոռանա: Բալես վերջին ուժերը հավաքեց ու խնդրեց, որ իրեն օգնության հասնեմ: Արսենն ուզում էր աղջկաս բռնաբարեր, բայց աղջիկս դիմադրել է, իսկ Արսենը դանակով խփել է: Ամբողջ գիշեր հիվանդանոցում էինք, բայց նրա կյանքը փրկել չհաջողվեց»,-ասաց Աստղիկի մայրը: Տիկին Ռոզան տեղեկացրեց, որ Խոջոյանների հետ հարևաններ են. «Կողք-կողքի հարևաններ ենք, հիմա էլ դարձանք թշնամիններ»: Նա նշեց, որ այլ տեղեկություններ չունի դեպքի հետ կապված. «Սիրտս էլ չի դիմանում, խոսել չեմ կարող, քյոռփես մահացել է»,-լացակումած ասաց մեր զրուցակիցը:
     Տեղեկացնենք, որ Աստղիկ Հանիսյանը հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ հունիսի 24-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր, այդ թվում՝ կրծքավանդակի ու որովայնի շրջանում: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, երեկ՝ հունիսի 24-ին ոստիկանության Շամշադինի բաժին են բերման ենթարկել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Անանիայի Խոջոյանին: Վերջինս խոստովանել է, որ գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող հատվածում Ա. Հանիսյանին դանակի հարվածներ հասցրել է ինքը: Արսեն Խոջոյանը ձերբակալվել է:

20352 | 7
Facebook