Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կես միլիոնից ավելի բրիտանացիներ պահանջել են նոր հանրաքվե անցկացնել

17:25, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Կես միլիոնից ավելի բրիտանացիներ պահանջել են նոր հանրաքվե անցկացնել
     Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում ավելի քան կես միլիոն մարդ մասնակցել է Եվրամիության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն կրկնելու վերաբերյալ ստորագրահավաքին: Այս մասին տեղեկանում ենք РБК-ից: Երևանի ժամանակով 12:30-ին հավաքվել էր ավելի քան 825 հազար ստորագրություն: Որպեսզի խորհրդարանը քննարկի վերջնագիրը, բավարար է 100 հազար ստորագրությունը:
     Ստորագրահավաքին կից հաղորդագրության մեջ նշված է, որ Brexit-ի հակառակորդներն առաջարկում են հանրաքվեի գնահատման նոր կանոններ կիրառել: «Մենք կառավարությանը կոչ ենք անում կիրառել կանոն, որի համաձայն, եթե ԵՄ-ից դուրս գալու կամ ԵՄ-ի կազմում մնալու կողմնակիցների թիվը չի անցնում 60%-ից, իսկ մասնակցությունը՝ 75%-ից, ապա առաջարկում ենք նոր քվեարկություն անցկացնել»:
Պաշտոնական տվյալների համաձայն, հինգշաբթի Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով 51.9%-ը կողմ է քվեարկել, որ երկիրը դուրս գա Եվրամիության կազմից:
4628 | 0
Facebook