Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չգիտեմ` ինչի համար են ինձ բերել ոստիկանություն». Շահեն Հարությունյան

15:25, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
«Չգիտեմ` ինչի համար են ինձ բերել ոստիկանություն». Շահեն Հարությունյան

Գյումրիում այսօր առավոտյան բերման ենթարկված Շահեն Հարությունյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին գտնվում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: «Քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցները Գյումրիից ստիպողաբար բերեցին Երևան, երբ ինձ ստիպողաբար նստեցրին մեքենան, այդ պահին ինձ մոտ որևէ պաստառ չի եղել: Չգիտեմ` ինչու են ինձ բերել ոստիկանություն: Այդ ամենն ինձ համար անհսկանալի է»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ոստիկանները Գյումրիում բերման են ենթարկել խուլիգանության համար դատապարտված Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին:

3116 | 1
Facebook