Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հռոմի Սուրբ Աթոռի ու Թուրքիայի իրական հարաբերությունները լավ են». Ֆեդերիկո Լոմբարդին` Թուրքիայում բարձրացված աղմուկի մասին

15:05, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
«Հռոմի Սուրբ Աթոռի ու Թուրքիայի իրական հարաբերությունները լավ են». Ֆեդերիկո Լոմբարդին` Թուրքիայում բարձրացված աղմուկի մասին

Հռոմի Պապի մամուլի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին Գյումրիում տեղակայված մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հռոմի Պապը, ցավոք ժամանակ չի ունեցել Ցեղասպանության թանգարան այցելելու, բայց թանգարանում պահվում է կարևոր փաստաթուղթ՝ Բենեդիկտոս տասնհինգի նամակը՝ հասցեագրված Օսմանյան սուլթանին՝ ի պաշտպանություն հայ ժողովդրի պահպանման:
     Հարցին՝ ինչո՞վ եք պայմանավորում երեկվա մատուցած պատարագից հետո Թուրքիայում բարձրացված աղմուկը, Ֆեդերիկո Լոմբարդին պատասխանել է. «Կարծում եմ, որ Սուրբ Պետրոսի տաճարի արարողությունից հետո որոշ պահեր, իհարկե, եղան թյուրիմացական, բայց, ըստ իս, Հռոմի Սուրբ Աթոռի ու Թուրքիայի իրական հարաբերությունները լավ են: Երեկ երեկոյան անցյալի ողբերգություններին հղումներ արվեցին, որոնք նպատակ չունեին բացելու վերքերն ու կոնֆլիկտները: Դրանք արվեցին բացառապես օգնելու հիմք կառուցել փոխադարձ ընկալման, երկխոսության հաշտեցման համար: Կարծում եմ, որ Հայաստանի նախագահը ևս շատ լավ ձևակերպումներ արեց իր խոսքում՝ միտված խաղաղությանը, հաշտեցմանը: Նա նույնպես օգտագործեց ներողամտություն բառն այն իմաստով, որով Պապն էր օգտագործել՝ խոսելով հայ ազգի հիշողության մասին: Խոսքը խաղաղության ու հաշտեցման ապագա կառուցելու համար է: Թյուր մեկնաբանությունները Պապից կամ ինձնից կախված չեն».- եզրափակեց Ֆեդերիկո Լոմբարդին:

2487 | 0
Facebook