Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հռոմի Պապը Գյումրիում անձամբ նշխար բաժանեց հավատացյալներին և շրջեց «պապամոբիլով»

14:40, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Հռոմի Պապը Գյումրիում անձամբ նշխար բաժանեց հավատացյալներին և շրջեց «պապամոբիլով»
     Քիչ առաջ Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Պապի անմիջական մասնակցությամբ Լատինական ծեսով Սուրբ Պատարագը: Ավարտից հետո Հռոմի Պապն անձամբ մոտեցավ հավատացյալներին նշխար բաժանելու: Աղոթքից հետո կնքվեց ծառ, ստորագրվեց ոսկյա մատյանը, ինչից հետո Պապն իր «պապամոբիլով» շրջեց ներկաների շարքում՝ ձեռքով բարևելով հավաքվածներին:
3386 | 0
Facebook