Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շիրակի մարզում տրակտորը գլորվել է ձորը. կա 1 զոհ

14:20, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Շիրակի մարզում տրակտորը գլորվել է ձորը. կա 1 զոհ
     Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:10-ի սահմաններում Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ, 35-ամյա Արտակ Մկրտչյանն իր վարած «Բելառուս 82» տրակտորով Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Հոռոմ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել ձորը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 31-ամյա Գրիգոր Փարվանյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Մկրտչյանն ու ուղևոր՝ համագյուղացի, 31-ամյա Մնացական Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Մահացածն ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա:
3704 | 0
Facebook