Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հռոմի Պապի այցելությունը Գյումրի` հոգևոր նորոգություն է». Գարեգին Բ

14:15, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
«Հռոմի Պապի այցելությունը Գյումրի` հոգևոր նորոգություն է». Գարեգին Բ
     Հռոմի Պապի այցելությունը Գյումրի՝ հոգևոր նորոգություն է Շիրակի հավատացյալներին: Այս մասին, այսօր Հռոմի Պապի կողմից Գյումրիի Սրբոց Նահատակաց հրապարակում մատուցված պատարագի ընթացքում իր խոսքում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ դիմելով Գյումրիի հավատացյալներին: «Սիրեցյալ եղբայր ի Քիստոս, քաղաքը, որտեղ մենք այսօր գտնվում ենք, հյուրընկալ ու ջերմ իր սրտի վրա կրում է նաև կնիքը տառապանքի: Քսաներորդ դարասկզբին, երբ մեր ժողովուրդը ցեղասպանության էր ենթարկվում, Գյումրին նույնպես զգաց Օսմանյան կայսրության ջարդարար և զավթողական քաղաքականության ծանր հարվածները և այսօր էլ կանգնած է փակ սահմանի դիմաց՝ իբրև հարյուր տարի առաջ իրագործված ցեղասպանության և շարունակվող ժխտողական քաղաքականության վկա»,- ասել է Գարեգին Բ-ն: Նա իր խոսքում նշել է, որ գյումրեցիները հավատքով ու քաջարի ոգով դիմագրավել են նաև երկրաշարժի աղետը: «Այս առիթով ի դեմս Ձերդ Սրբության՝ երախտագիտության մեր խոսքն ենք ուղղում Կաթոլիկ Եկեղեցուն, որը ծանր այդ օրերին նույնպես եղբայրսիրությամբ օգնության ձեռք մեկնեց երկրաշարժից տուժածներին՝ համաձայն առաքյալի խոսքի. «հոգ տանենք միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորելով» (Եբր. Ժ 23-24): Այսօր էլ գյումրեցի մեր զավակները շարունակում են հաղթահարել դժվարությունները և նվիրյալ ջանքեր բերում՝ բարօր ու զարգացող կյանքով բարեշեն դարձնելու Գյումրին, որի վկայությունն են վերջին տարիներին կառուցված կաթոլիկ եկեղեցին, այս հրապարակին հովանի պատմական երկու նորոգված եկեղեցիները՝ իբրև Գյումրիի հառնող կյանքի խորհդանիշերը»,- եզրափակել է Ամենայն հայոց Կաթողիկոսը:
4857 | 1
Facebook