Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր մանրամասներ՝ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ

13:35, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Նոր մանրամասներ՝ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ
     Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջորդ ամիս պայմանագիր կկնքի «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ։
     Հիշեցնենք, որ ավելի վաղ անգլիական ակումբը մի քանի անգամ դիմել է դորտմունդցիներին՝ 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկելով 28 մլն ֆունտ սթերլինգ, սակայն «Բորուսիա»-ն պահանջում էր 32,6 մլն ֆունտ: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն` կողմերը գործարքն ավարտին կհասցնեն հուլիսին:
6658 | 0
Facebook