Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

17-ամյա աղջկան դանակի բազմաթիվ հարվածներով սպանողն ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանն է

11:35, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
17-ամյա աղջկան դանակի բազմաթիվ հարվածներով սպանողն ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանն է
     Այսօր՝ հունիսի 25-ի գիշերը Շամշադինի բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, սակայն Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ժամանակավորապես բնակվող, 17-ամյա Աստղիկ Հանիսյանն: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Աստղիկ Հանիսյանը հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ հունիսի 24-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր, այդ թվում՝ կրծքավանդակի ու որովայնի շրջանում:
     Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, երեկ՝ հունիսի 24-ին ոստիկանության Շամշադինի բաժին են բերման ենթարկել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Անանիայի Խոջոյանին:
     Վերջինս խոստովանել է, որ գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող հատվածում Ա. Հանիսյանին դանակի հարվածներ հասցրել է ինքը: Արսեն Խոջոյանը ձերբակալվել է:
     Հայտնում է, որ Ա. Խոջոյանն այն անձնավորությունն է, ով ադրբեջանական կողմում էր հայտնվել 2014 թվականի մարտի 7-ին և Հայաստան էր վերադարձվել ապրիլի սկզբին: Նա Մամիկոն Խոջոյանի ազգականն էր, ով կրկին 2014 թ-ի հունվարի 28-ին ադրբեջանական կողմում էր հայտնվել և Հայաստան էր վերադարձել մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում և մահացել: Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նման դաժան ձևի սպանություն կկատարեր թուրքը՝ նկատի ունենալով, որ մահացածի վրա կան դանակի բազմաթիվ հետքեր:
21439 | 5
Facebook