Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն». Հռոմի Պապի գրառումը հուշամատյանում

11:00, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն». Հռոմի Պապի գրառումը հուշամատյանում

Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, թե ինչ գրառում է կատարել Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում Հռոմի Պապը:
     «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և գիտենա չարության փոխարեն ապրել բարությամբ: Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և իմաստնություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,- գրել է Սրբազան Քահանայապետը: Հուշահամալիրում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին են մոտեցել Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգներ՝ զավակներ և թոռներ, որոնց նախնիները, Մեծ Եղեռնի որբեր լինելով, Պիուս Տասնմեկերորդ Պապի որոշմամբ օթևան էին գտել պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում:

2113 | 0
Facebook