Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ-ում «մանթրաժ են». «ՀԺ»

11:15, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
ՀՀԿ-ում «մանթրաժ են». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Սամվել Բալասանյանն անձամբ է հանդիպել Սերժ Սարգսյանին ու խնդրել թույլ տալ այս անգամ էլ դառնալ Գյումրիի քաղաքապետ՝ պատճառաբանելով, թե բոլոր խոշոր քաղաքներում քաղաքապետերը 1 ժամկետից ավելի են պաշտոնավարել:
     Բալասանյանը, ըստ նույն աղբյուրների, ասել է, որ եթե ինքն այս անգամ չառաջադրվի, իր համար մեծ ամոթ կլինի: Խնդրել է թույլ տալ և աջակցել, որ ինքը երկրորդ անգամ էլ դառնա Գյումրիի քաղաքապետ, խոստացել է անձնական գումարներից ներդրումներ անել Գյումրիում:
     Եվ հիմա ՀՀԿ-ում այդ առումով որոշակի «մանթրաժ են», քանի որ մինչ սույն հանդիպումը կուսակցությունը քննարկել ու որոշել էր, որ այս անգամ Գյումրիում իրենց թեկնածուն պետք է լինի ՀՀԿ անդամ»:
    
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

4239 | 0
Facebook