Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սողանք Շահումյան գյուղում. Կարբի գետը վարարել է

23:05, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Սողանք Շահումյան գյուղում. Կարբի գետը վարարել է

Հունիսի 24-ին, ժամը 17.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ հունիսի 23-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու մարզի Շահումյան գյուղի 5-րդ փողոցի ջրատար խողովակները վնասվել են, իսկ օրվա կարգավորիչ ջրամբարի մոտ տեղի է ունեցել սողանք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
     Պարզվել է, որ Շահումյան գյուղի 5-րդ փողոցի աջակողմյան հատվածում գտնվող «Շահումյան» օրվա կարգավորիչ ջրամբարին հարակից տարածքում տեղի է ունեցել սողանք (մոտ 200 քմ), ինչի հետևանքով գյուղամիջյան ճանապարհը (մոտ 1կմ) դարձել է դժվարանցանելի և վնասվել է Կարբի գետի հետիոտնային կամուրջը:
     Պարզվել է նաև, որ գետի հունը ողողել է 2-րդ և 5-րդ փողոցների խաչմերուկի հարակից տարածքը (մոտ 80 քմ):
     Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներն իրականացրել են մաքրման աշխատանքներ (մոտ 50 մ3):
     Հունիսի 24-ին, ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ հունիսի 23-ին Կարբի գետի վարարման հետևանքով ողողվել է Շահումյան գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 8 հասցեում գտնվող չշահագործվող արտադրամասի տարածքը:
     Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
     Պարզվել է, որ Կարբի գետի հունը ողողել է 8 ոչբնակելի շինության տարածք (մոտ 400 քմ) և չշահագործվող արտադրամասի տարածքը (մոտ 950 քմ):

3863 | 0
Facebook