Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դժվարանցանելի է Արթիկով անցնող ճանապարհը

22:40, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Դժվարանցանելի է Արթիկով անցնող ճանապարհը
     Հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի պատճառով հունիսի 24-ին, ժամը 19.30-ից 20.00-ի սահմաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ (Հ-2) ճանապարհի Արթիկ քաղաքով անցնող ճանապարհահատվածում բերվածքները լցվել, խցանել են հեղեղատարները, ինչի հետևանքով քանդվել է ճանապարհի երթևեկելի հատվածը՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։
     Արթիկի տարածաշրջանը սպասարկող ճանշինի աշխատակիցները շարունակվող անձրևի պայմաններում աշխատանքներ են տանում բերվածքները մաքրելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական բաժնից:
    
     Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
3687 | 0
Facebook