Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հռոմի Պապն անակնկալ կերպով հայտարարեց «ցեղասպանություն» բառը, որովհետև ուզում էր». Ֆեդերիկո Լոմբարդի

22:35, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
«Հռոմի Պապն անակնկալ կերպով հայտարարեց «ցեղասպանություն» բառը, որովհետև ուզում էր». Ֆեդերիկո Լոմբարդի
     Հռոմի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց՝ Հռոմի Պապն այսօր Հայաստանում վերահաստատեց, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են:
     «Բոլորդ երևի նկատեցիք, որ Պապն իր ելույթում այսօր օգտագործեց «ցեղասպանություն» բառը: Պապը ոչ միայն արտասանեց «ցեղասպանություն» բառը, այլ նաև նախադասության վերջում ավելացրեց, որ այս ողբերգությունը, ցեղասպանությունն առաջինն էր նախորդ դարի աղետալի միջադեպերի շարքում, որը կրոնական, գաղափարախոսական ու ռասայական էր: Սա նկարագիր է, թե ինչ է իրենից ներկայացնում ցեղասպանությունը: Անցյալ դարի սոսկալի ողբերգությունների հետ կապված մեծ տերություններն իրենց պատասխանատվության բաժինը չեն ընդունել: Պապն իր խոսքում հստակ ասաց նաև, որ Հայոց ցեղասպանությունն առաջինն էր 20-րդ դարում, որին հետևեցին մի շարք այլ ցեղասպանություններ, մասնավորապես՝ նացիզմի ու սովետների ոճրագործությունները: Այսինքն՝ Պապն ասաց, որ մյուս երկուսը ֆաշիզմն ու խորհրդային ռեժիմն էր»,- նշեց նա:
     Ֆեդերիկո Լոմբարդին խոստովանեց, որ Պապի նախնական ելույթում «ցեղասպանություն» բառը չկար, բայց վերջինս անակնկալ կերպով հայտարարեց, որովհետև ուզում էր:
     Ինչպես «շոան» հրեաների համար, այնպես էլ «Մեծ Եղեռնը» հայ ժողովուրդի կողմից օգտագործվող դասական բառակապակցությունն է: «Մինչդեռ, «ցեղասպանություն» բառը հստակ ամփոփում է իրողությունը: Հենց նույն նախադասության մեջ Պապն օգտագործեց երկուսն էլ: Նա ասաց և բացատրեց, թե ինչ է ցեղասպանությունը: Բոլորը գիտեն, որ դա իրականություն էր: Պապը նախկինում բազմիցս հաստատել է: Մենք երբևէ չենք ժխտել, որ դա իրականությունն է:
     Մի քանի շաբաթ առաջ Միջին Արևելքում ապրող քրիստոնյաների խնդիրներին նվիրված զրույցի ժամանակ, Պապն ասաց, որ ինքը նախընտրում է օգտագործել «ցեղասպանություն» բառը, որովհետև քաղաքականապես լիցքավորված բառ է»,- եղրափակեց Լոմբարդին:
3345 | 1
Facebook