Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՌԱՀՀԿ-ն միանում է ՀՔԱՎ-ին՝ ի պաշտպանություն Ժ. Սեֆիլյանի

19:15, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
ՌԱՀՀԿ-ն միանում է ՀՔԱՎ-ին՝ ի պաշտպանություն Ժ. Սեֆիլյանի

ՌԱՀՀԿ-ն միանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կոչին

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) միանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի երեկ տարածած կոչին, որով դատապարտվում է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժ.Սեֆիլյանի հանդեպ իրականացվող հետապնդումը և ապօրինի ազատազրկումը՝ այն ճանաչելով որպես քաղաքական հետապնդում, իսկ Ժիրայր Սեֆիլյանին՝ քաղաքական բանտարկյալ:

Մեր ձայնը միացնելով ՀՔԱ վանաձորյան գրասենյակի և նրա հայտարարությանը միացած շուրջ երեքուկես տասնյակ կազմակերպությունների ձայնին, ՌԱՀՀԿ-ն պահանջում է անհապաղ դադարեցնել Ժ.Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումը։


     Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

2471 | 2
Facebook