Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպասվող եղանակի մասին

09:15, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Սպասվող եղանակի մասին

Հանրապետության տարածքում հունիսի 25-ին շրջանների մեծ մասում, 26-ին հարավ-արևելյան շրջաններում, 28-29-ը հյուսիսային շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
     Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
     Օդի ջերմաստիճանը 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում հունիսի 25-ին` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

5959 | 0
Facebook