Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր բնակարան՝ առաջնագծում զոհված զինծառայողի ընտանիքին

17:10, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Նոր բնակարան՝ առաջնագծում զոհված զինծառայողի ընտանիքին

Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ի հերթական նիստում ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանը այս տարվա ապրիլի սկզբին առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին անհատույց սեփականության իրավունքով օտարելու մասին որոշմանը:
    
Ըստ այդմ, մայրաքաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի 60.63 քմ մակերեսով բնակարանը հատկացվել է զոհված զինծառայողի մորը և եղբորը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

2653 | 0
Facebook