Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերարագընթաց Mercedes-AMG GT- ի արտաքինը գաղտնազերծել են շնորհանդեսից առաջ

02:15, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Գերարագընթաց Mercedes-AMG GT- ի արտաքինը գաղտնազերծել են շնորհանդեսից առաջ
     Autoevolution պարբերականի տրամադրության տակ են հայտնվել Mercedes-AMG GT- ի գերարագընթաց տարբերակի` R-ի պաշտոնական լուսանկարները: Լուսանկարները հրապարակվել են շնորհանդեսից ինը ժամ առաջ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Mercedes-AMG GT- ի թրեկային մոդիֆիկացիան հագեցնելու են 585 ձիաուժ հզորությամբ V8 երկտուրբո շարժիչով: Մինչև 100կմ/ժ կուպեն զարգացնելու է 3,6 վայրկյանում, առավելագույն արագությունը սահմանափակվելու է էլեկտրոնիկայով 318կմ/ժ ցուցիչի վրա: Սովորական AMG GT-ի հզորությունը կազմում է 462 ձիաուժ, S տարբերակը զարգացնում է 510 ձիաուժ: Կուպեն ստանալու է սպորտային աէրոդինամիկ կախոց և ջերմափոխանակիչի նոր ցանց ուղղահայաց դեկորատիվ տարրերով:
5588 | 0
Facebook